15 փետրվարի 2012 - 15:18 AMT
Թեհրանում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Իրանի ընդդիմությունը փետրվարի 14-ին հանրահավաք է անցկացրել Թեհրանում, որի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ընդդիմության առաջնորդներ Միրհոսեյն Մուսևիի և Մեհթի Քյարրուբիի ձերբակալման միամյակին նվիրված ակցիայի ժամանակ հնչում էին նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջներ և «Մա'հ դիկտատորին», «Ազատությո'ւն քաղբանտարկյալներին» կարգախոսներ:

Իրանական ընդդիմության առաջնորդները 2011թ. փետրվարից Թեհրանում տնային կալանքի մեջ են գտնվում: