15 փետրվարի 2012 - 15:21 AMT
Ուկրաինացի պատգամավորը պահանջել է ձերբակալել Վլադիմի Պուտինին

Ուկրաինացի պատգամավոր Գրիգորի Օմելչենկոն պահանջել է ձերբակալել ՌԴ վարչապետ Վլադիմի Պուտինին և քրեական գործ հարուցել նրա դեմ, հայտնում է «Ուկրաինա Մոլոդան»: Խորհրդարանականը կոչ է անում ՌԴ վարչապետին պատասխանատվության կանչել 2009թ. գազի հարցում ռուս-ուկրաինական համաձայնագրերի մասին, որոնց համար արդեն դատապարտվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Թե հատկապես ինչպես է մտադիր պատգամավորն իրագործել կալանքի մասին իր գաղափարը, չի հստակեցվում: