15 փետրվարի 2012 - 16:20 AMT
Փետրվարի 15-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 388.89 դրամ

Փետրվարի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 389.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.48 դրամ:

Ընդ որում, փետրվարի 15-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388.89 դրամ` փետրվարի 14-ի համեմատ ավելանալով 0.27 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 512.25 դրամ` ավելանալով 0.42 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը ավելացել է 0.04 կետով` կազմելով 12.99 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: