15 փետրվարի 2012 - 16:45 AMT
ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց-վարժարանում բացվել է համակարգչային լսարան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը Մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց –վարժարանում այսօր բացեցին համակարգչային լսարան:

Լսարանն ունի ինը համակարգիչ: Ուսուցիչների խոսքով, այս լսարանի բացումը հնարավոր կդարձնի ոչ միայն բարձրացնել ընդհանուր կրթության որակը,այլև ավելի արդյունավետ կկդարձնի տարբեր առարկաների դասավանդումը: Մինչ այս հենակետային վարժարանի աշակերտներն օգտվում էին Մանկավարժական համալսարանի տեխնիկական հնարավորություններից: ,-ասաց Հայաստանի երտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Ավագյանը նշեց, որ նմանատիպ լսարաններ զորամասերում ևս կբացվեն, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջիկայում համակարգչային լսարան կբացի նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանում: ,-ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ա. Թամազյանը: