15 փետրվարի 2012 - 16:48 AMT
ՆԱՏՕ-ի անօդաչու սարքը կործանվել է Աֆղանստանի արևելքում

ՆԱՏՕ-ի անօդաչու սարքը կործանվել է Աֆղանստանի արևելքում, հայտնել է ISAF-ի մամլո ծառայությունը:

Դռեևս անհայտ պատճառներով, սարքը վթարի է ենթարկվել Ջելալաբադում, որը Նահանգար արևելյան գավառի վարչական կենտրոնն է: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Թալիբների մամլո քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը հայտնել է ԶԼՄ-ներին, որ անօդաչուն խփվել է ցամաքից:

Անօդաչու սարքերն Աֆղանստանում կիրառվում են հրթիռային հարվածների ու ռմբակոծության համար: