15 փետրվարի 2012 - 16:49 AMT
Լեոն Պանետտա. Իսրայելը դեռ չի որոշել կհարվածի արդյոք Իրանին

Իսրայելը դեռևս չի որոշել կհարվածի արդյոք Իրանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, ելույթ ունենալով ԱՄՆ ԶՈւ Սենատի կոմիտեի նիստում: «Չեմ կարծում թե Իսրայելը ռազմական միջամտություն կկատարի Իրանում այս տարվա գարնանը»,-հայտարարել է ԱՄՆ ՊՆ-ն:

Ըստ նրա, ԱՄՆ-ն, Իսրայելն ու այլ երկրները մտահոգված են Իրանի միջուկային ծրագրով. «Մենք հայտարարել ենք, որ կողմ չենք, որ Իրանը միջուկային զենք ունենա: Պաշտոնական Թեհրանը պետք է հրաժարվի Օրմուզի նեղուցից»,-ասել է նա: ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ: