15 փետրվարի 2012 - 17:32 AMT
2016թ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ակնկալում են ստանալ 100 մլն դոլար եկամուտ

Ռիո դե Ժանյերոյի 2016թ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ակնկալում են ստանալ 100 մլն դոլար եկամուտ` խաղերի խորհրդանիշ համարվող հուշանվերների վաճառքից: Սպասվում է, որ օլիմպիական արտադրանքը տեղի արտադրողներին կբերի մոտ 750 մլն դոլարի շահույթ:

Բիզնեսի տարբեր սեկտորներ ներկայացնող մոտ 150 ընկերություններ հետաքրքրված են, որպեսզի ստանան լիցենզիա` օլիմպիական խորհրդանիշեր արտադրելու և վաճառելու համար:

«Մենք ընկերություններին եզակի հնարավորություն ենք տալիս միանալու Օլիպիական և Պարալիմպիկ խաղերի բրենդերին և դրանք ներկայցնել Լոզանի Օլիմպիական թանգարանում»,-«Ռիո դե Ժանեյրո 2016» կազկոմիտեի նախագահ Կարլոս Արթուր Նուզմանի խոսքը հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ենթադրվում է, որ լիցենզիա կստանան մոտ 60 ընկերություններ, որոնք կարտադրեն 12 հազար անուն ապրանքներ: Վաճառքի կետեր կբացվեն օդանավակայաններում, հյուրանոցներում, սպորտային օբյեկտներում: