15 փետրվարի 2012 - 19:00 AMT
Կասպիայում սառույցի հաստությունը կազմում է շուրջ 60 սմ

Փետրվարի 14-ի դրությամբ Կասպից ծովի հյուսիսային հատվածում սառույցի հաստությունը կազմում է շուրջ 60 սմ: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, սառույցի բեկորները կուտակվում են, իսկ սառցաբեկորներում հաստությունը հասնում է մինչև 1 մետրի:

Սառցահատման երկարությունը կազմում է ավելի քան 290 կմ: Սառույցի եզրակտորների մոտ կանգնած են ութ նավեր, որոնք սպասում են սառցահատմանը: