15 փետրվարի 2012 - 19:03 AMT
Իրանը հերքել է տեղեկատվությունը նավթի մատակարարումը ԵՄ երկրներ դադարեցնելու մասին

Իրանի նավթի նախարարությունը հերքել է իրանական և արևմտյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Իրանը դադարեցրել է նավթի առաքումը վեց եվրոպական երկրներ, հաղորդում է Ռոյթերսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանը, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցրել է նավթի առաքումը վեց եվրոպական երկրներ: