15 փետրվարի 2012 - 20:59 AMT
ԱԺ պատվիրակությունը կմասնակցի §ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին

Փետրվարի 17-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա §ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ¦ թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, գիտաժողովին կմասնակցի նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: