16 փետրվարի 2012 - 09:21 AMT
Բրազիլիայի պատգամավորների պալատում ԱԱ-2014-ի օրենքի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է

Բրազիլիայի պատգամավորների պալատում ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության օրենքի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է: Դժվար թե մինչև մարտի վերջ օրենքը հայտնվի Սենատում, ինչպես ծրագրում էին ՖԻՖԱ-ում:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը կկարողանա ստորագրել «2014թ աշխարհի առաջնության մասին օրենքը» միայն այն բանից հետո, ինչ այն կհաստատեն երկրի Ազգային կոնգրեսի երկու պալատներն էլ: Նախագահական հանձնաժողովի ղեկավար Ռենան Ֆիլյոն հայտարարել է, որ դեռ պետք է հարթվեն մի շարք հարցեր, մինչև որ օրենքը պատրաստ կլինի քվեարկության:

«Ես քվեարկության նոր ժամկետ չեմ սահմանի, քանի դեռ մենք չենք ավարտել բոլոր բանակցությունները»,-Ֆիլյոյի խոսքը փոխանցում է championat.com-ը: