16 փետրվարի 2012 - 09:35 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Վլադիմիր Գասպարյանը ընդդեմ սատանաների

«ՉԻ» տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպյանը հավաքել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց նոր հրահանգներ է տվել ծառայությունը լավացնելու ուղղությամբ: Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` Գասպարյանը շատ կոպիտ է խոսել հավաքվածների հետ:

«Ես մաքուր եմ, իսկ դուք բոլորդ սատանաներ եք»,- բարկացած հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: Ի դեպ` հայտնի է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հետևորդներից է և իր հրապարակային հայտարարություններում հաճախ է հիշում Աստված, ինչպես նաև աստվածաշնչյան որոշ տերմիններ: