16 փետրվարի 2012 - 10:35 AMT
Սիրիայից դեսպաններին ետ կանչելը կարող է վկայել հակամարտությանը նախապատրաստվելու մասին

Սիրիայից եվրոպական և արաբական երկրների դեսպաններին ետ կանչելը կարող է խոսել լայնամասշտաբ հակամարտության նախապատրաստվելու մասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Չուրկինը հայտարարել է նաև որոշակի ուժերի կողմից արաբական երկրների աչքում Ռուսաստանին վարկաբերելու մասին:

Նրա կարծիքով, այստեղից էլ բխում են ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիայում հայտնվել է բրիտանական և քաթարական հատուկ նշանակության ջոկատ: Չուրկինը նշել է, որ եթե Արևմուտքը շարունակի նպաստել Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը, որը հետո կտեղափոխվի Իրան, Լիբանան, հնարավոր է, կհանգեցնի Լիբիայի կործանմանը, ապա «նրանց ոչ մի կերպ չի հաջողվի հաստատել եվրագոտի»: Խնդիրներ կառաջանան նաև ԱՄՆ մոտ, որը նախագահական ընտրությունների շեմին է: