Մոսկվայում ավարտվել է Aeroflot Оpen 11-րդ միջազգային շախմատային փառատոնը, որի գլխավոր А մրցաշարում հանդես էին գալիս երեք հայ շախմատիստներ:
Վերջին 9-րդ տուրում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միավորներ է կիսել Ալեքսանդր Խալիֆանովի հետ` Ռուսաստան, և, հավաքելով 6 միավոր, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Հաղթող է դարձել Մատեուս Բարտելը` Լեհաստան, 6.5 միավորով: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը ևս խաղացել է ոչ ոքի Իվան Սոկոլովի հետ և 5.5 միավորով ելույթներն ավարտել է 22-րդ հորիզոնականում:
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ևս հավաքել է 5.5 միավոր և զբաղեցրել 24-րդ հորիզոնականը: Վերջին տուրում նա հաղթանակ է տարել Գրեզգոզ Գեյվեսկու նկատմամբ` Լեհաստան:
В մրցաշարում Հովիկ Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Քոթանջյանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 9,10 և 11-րդ հորիզոնականները:
Aeroflot Оpen-ի մրցանակային ֆոնդը 125.000 եվրո է: Երեք Open մրցաշարեր կազմվելու են մասնակիցների վարկանիշերին համապատասխան: Մրաշարերեն անցկացվելու են շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում А խումբը, որտեղ վարկաիշը 2550-ից բարձր պետք է լինի և որին հաճախ մասնակցում են մի շարք Էքստրա-դասի շախմատիստներ: Փառատոնին Open մրցաշարերից բացի, անցկացվելու է նաև բլից մրցաշար: