16 փետրվարի 2012 - 12:43 AMT
Այսուհետ Facebook-ը հաստատելու է հանրահայտ պրոֆիլները

Facebook սոցցանցում կհայտնվի հանրահայտ օգտատերեի պրոֆիլների հաստատման ֆունկցիա, գրում է TechCrunch-ը:

Սոցցանցի աշխատակազմը ինքը կորոշի` ով է ստանալու իր պրոֆիլի հաստատման առաջարկություն: Հաստատման համար օգտատերը ստիպված է լինելու Facebook ուղարկել իր փաստաթղթերի պատճենը: Հաստատումից հետո այդ տվյալները կհեռացվեն սերվերից:

Աքաունթի հաստատումը թույլ կտա հայտնի մարդկանց սոցցանցում օգտագործել ծածկանուններ, որոնք կստուգվեն Facebook-ի աշխատակիցների կողմից: Պրոֆիլների հաստատման առավելությունը նրանում է, որ դրանք ավելի հաճախ կհայտնվեն «խորհուրդ տրվող էջեր» բաժնում:

Պրոֆիլների հաստատման ֆունկցիան գործում է նաև Google+, «Վ կոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերում: Համանման ծրագիր կա նաև Twitter-ում: