16 փետրվարի 2012 - 13:58 AMT
Սպանվել է «Ալ Քայիդայի» Եմենի բաժանմունքի առաջնորդներից մեկը

«Ալ Քայիդայի» Եմենի բաժանմունքի առաջնորդներից մեկը՝ Թարիկ ալ Դահաբը, ընտանեկան վիճաբանության ժամանակ սպանվել է հարազատ եղբոր կողմից, հաղորդում է Ռոյթերսը՝ մեջբերելով տեղի իշխանություններին:

Սպանությունը կատարվել է Ալ Մանասիկ վայրում, որտեղ գտնվում է Դահաբների ընտանեկան առանձնատունը: Հարազատների հանդիպման ժամանակ տեղի է ունենցել վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում ահաբեկիչը սպանվել է, հաղորդում է Lenta.ru-ն:

Թարիկ ալ Դահաբը ժամանակին ղեկավարել է մի շարք գործողություններ Եմենի կառավարական զորքերի դեմ: