Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին հերքել է իր հատուկջոկատայինների Սիրիայում լինելու մասին տեղեկությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ»,-ասել է դիվանագետը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում՝ ի պատասխան Սիրիայում Իրանի հատուկ ջոկատի ներկայության մասին հարցին: «Մենք գտնում ենք, որ այդ տեղեկությունը նպատակ ունի թուլացնելու Իրանի ու Սիրիայի դիրքերը»«-հավելել է նա:
Ըստ նրա, «Սիրիան հատուկ ջոկատի ներկայության կարիք չունի»: