16 փետրվարի 2012 - 15:05 AMT
Գրականագետ. Ամեն ինչ որոշված է լինում ընտրություններից առաջ

Ընտրակեղծիքների մարդիկ գնում են սոցիալական վիճակից դրդված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ընտրությունների մասին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը. «Էական փոփոխություններ չեն լինի: Կունենանք այն, ինչ այսօր ունենք, ողջ խնդիրն այն է, որ ընտրություններից առաջ է ամեն ինչ որոշված լինում»։

Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետ Լևոնը Իգիթյանն էլ համոզված է, որ ընտրությունների արդյունքները մեզնից են կախված. «Ինձ համար 20 տարի է, ինչ ընտրությունները թափանցիկ են, այսքան ժամանակ որևէ մեկը չի փորձել գնել իմ ձայնը»։