16 փետրվարի 2012 - 15:27 AMT
«Ֆուկուսիմա 1»-ի աղբը 30 տարի անց կթաղվի պրեֆեկտուրայի սահմաններից դուրս

«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի ռադիոակտիվ աղբը և մնացորդները վերջնականապես թաղելու համար վայր է տրամադրվելու Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի սահմաններից դուրս: Բայց մինչ այդ դրանք պետք է մնան 30 տարի հատուկ պահեստում, որտեղ ենթարկվելու են ապաակտիվացման:

Այսօր Ճապոնիայի խորհրդարանում նման պլան է հնչեցրել պետնախարար Գոսի Հոսոնոն, ով պատասխանատու է երկրի «խաղաղ ատոմի» կառավարման և նրա ատոմային էներգետիկայում վթարները կանխարգելելու համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: