16 փետրվարի 2012 - 15:43 AMT
Իսրայելի պետծառայողներին արգելվել է այցելել ԱՊՀ հարավային երկրներ

Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության կարգադրությամբ նախորդ շաբաթվա վերջից Իսրայելի պետծառայողներին արգելվել է այցելել ԱՊՀ հարավային երկրներ, հայտնում է Izrus-ը: Հատկապես այդ զգուշացումը վերաբերվում է Մերձկասպյան տարածաշրջանին:

Կարգադրությունը տարածվում է նախարարությունների ու պետական ընկերությունների աշխատակիցների վրա: Դա բացատրվում է անվտանգության հարցերով:

Փետրվարի 13-14 հարձակումներ են կատարվել հրեա դիվանագետների վրա Հնդկաստանում, Վրաստանում, Թայլանդում: