16 փետրվարի 2012 - 15:54 AMT
Microsoft կայք է բացել, որը ներկայացնելու է շտապ նորությունները Facebook-ից ու Twitter-ից

Microsoft ընկերությունը գործարկել է msnNOW ծառայությունը, որը մշակված է հատուկ շտապ նորությունները ինտերնետից ներբեռնելու համար, ինչը թույլ է տալիս օգտատերերին իրենց անձնական վերաբերմունքը հայտնել աշխարհում կատարվող իրադարձությունների հանդեպ, հայտնում է appleinsider.ru-ն:

msnNOW ծառայությունը վերցնում է նյութը աղբյուրներից, որոնք հասանելի են իրական ժամանակի ռեժիմով: Նման աղբյուրներ են Facebook-ն ու Twitter-ը, Bing որոնման համակարգը և BreakingNews.com ինտերնետ-հրատարակությունը, որոնք «թեժ» նորությունների ու լուրերի հիմնական տարածողներն են: