16 փետրվարի 2012 - 16:32 AMT
Լեհաստանի նախագահը հորդորել է քիչ քննադատել երկրի նախապատրաստությունը EURO-2012-ին

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կոչ է արել իր հայրենակիցներին ավելի քիչ քննադատել երկրի նախապատրաստությունը EURO-2012-ին և չփչացնել ֆուտբոլային տոնը: «Պետք չէ նախօրոք փչացնել այդ տոնը, որովհետև ինքներս հետո կփոշմանենք»,- ասել է Լեհաստանի նախագահը:

Նա նշել է, որ մրցաշարը պետք է Լեհաստանի համար հիանալի գովազդ դառնա Եվրոպայում և աշխարհում, և այդ առումով երկիրը ցույց տալու բան ունի՝ նոր ժամանակակից մարզադաշտեր, ավտոմայրուղիներ: «Սակայն հարց է ծագում. կկարողանանք մենք, անկախ ամեն ինչից, ցուցադրել Լեհաստանի հաջողությունը, թե սեփական ձեռքերով կոչնչացնենք տպավորությունն այն մասին, որ Լեհաստանը երկիր է, որը առաջ է շարժվում, որը կարող է ինչ-որ հետաքրքրիր բան ցույց տալ սպորտի ոլորտում»,- ասել է Կոմորովսկին: