16 փետրվարի 2012 - 16:38 AMT
Հայ փորձագետ. Հարավային Ադրբեջանը միացնելու Ադրբեջանի ձգտումներն անլուրջ են

Վերջերս իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը ոչնչի չի հանգեցնի, գտնում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պլացդարմ է հանդիսանում հակաիրանական գործողությունների ծավալման համար»,- հայտնել է նա:

Փորձագետի կարծիքով, Իսրայելն ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանում գործող համայնքը հակաիրանական քարոզչության տարածման համար:

Այս համատեքստում իրանագետ Ռոման Սմբատյանը հավելել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից չդադարող հայտարարություններին երկրին ԻԻՀ հյուսիսային շրջանի միացման վերաբերյալ, փորձագետների կարծիքով, այդ հայտարարություններն անլուրջ են: