16 փետրվարի 2012 - 16:41 AMT
Յարոսլավլի «Շիննիկը» դուրս է եկել ՖԱԼ Գավաթի եզրափակիչ

Կիպրոսում ավարտվեց «Շիննիկի» ամփոփիչ հանդիպումը ՖԱԼ Գավաթի խմբային փուլում: Յարոսլավլի մարզիկները հանդիպել էին Նովոսիբիրսկի «Սիբիրի» հետ:

Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար «Շիննիկին» միայն հաղթանակ էր պետք, և թիմը փայլուն կերպով գլուխ հանեց այդ խնդրից` 3:0 հաշվով ջախջախելով մրցակցին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբում:

Անկախ A խմբի «Տորպեդո» - «Ալանիա» ամփոփիչ հանդիպման արդյունքից, Յարոսլավլի թիմն առաջին տեղում է և փետրվարի 20-ին եզրափակչում կխաղա B խմբի հաղթողի հետ: