16 փետրվարի 2012 - 16:47 AMT
Ռուսաստանը հերքում է, որ հատուկջոկատայինների է գործուղել Սիրիա

Փետրվարի 16-ին Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը «սուտ հորինվածք» է անվանել արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե այդ երկիրը ռուսական հատուկջոկատայինների է գործուղել և մեծ քանակությամբ զենք է առաքել: «Բոլոր հորինվածքներն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է Սիրիայում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպանը նույնպես հերքել էր տեղեկատվությունն այն մասին, թե իբր Սիրիա իրանական հատուկ ջոկատ է գործուղվել: