16 փետրվարի 2012 - 17:01 AMT
Թուրքիայում արևմտահայերեն կուսուցանեն

Հայ մշակույթի ու համերաշխության ասոցիացիան կազմակերպում է արևմտահայերենի ուսուցում: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, ծրագիրը կիրականացվի երեք փուլով մեկ տարվա ընթացքում:

Ծրագրին կմասնակցի 20 ուսանող, իսկ յուրաքանչյուր փուլի տևողությունը 3 ամիս է: Առաջին փուլը ներառում է լեզվի տարրական գիտելիքներ՝ այբուբենի, գույների, տարվա ժամանակների, ամիսների ուսուցում և այլն: