16 փետրվարի 2012 - 17:46 AMT
Եմենում բախումների արդյունքում զոհվել է 17 մարդ

Այսօր Եմենի հարավ-արևմուտքում` Էլ Բեյդա գավառում, «Ալ Քայիդայի» և ցեղային կազմավորումների մարտիկների միջև բախումների արդյունքում զոհվել է 17 հոգի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բախումների պատճառ է դարձել «Ալ Քայիդայի» տեղական ներկայացուցչության ղեկավար Թարեք ալ-Դահաբի սպանությունը նրա խորթ եղբոր կողմից, ով ոչնչացվել է փոխհրաձգության ժամանակ: