16 փետրվարի 2012 - 18:21 AMT
Հայաստանը պետք է վերացնի լիզինգի զարգացման օրենսդրական արգելքները, կարծում են «Ամերիաբանկ»-ում

Հայաստանում կան օրենսդրական արգելքներ լիզինգի զարգացման համար և դրանք անհրաժեշտ է վերացնել, լրագրողներին հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Նա մասնավորապես բերել է իր բանկի օրինակը, որն ունի թե ցանկություն, թե հնարավորություններ երկրում լիզինգի զարգացման համար, սակայն չի կարող դա անել: «Լիզինգային պորտֆելը մեր բանկի պոտենցիալի և Հայաստանի շուկայի համեմատ այդքան մեծ չէ՝ մոտավորապես 1,8 մլրդ դրամ»,- ասել է նա:

Հայաստանում լիզինգի զարգացման ճանապարհին գլխավոր արգելքներից Սահակյանը նշել է այն, որ եթե արտադրողը ներկրում է թանկարժեք սարքավորումներ, ապա նա կարող է հետաձգել ԱԱՀ վճարումը, սակայն եթե նա դա անում է լիզինգի օգնությամբ, ապա զրկվում է այդ հնարավորությունից: Նա նշել է, որ այդ պատճառով շատ ձեռներեցներ հրաժարվում են լիզինգից և ընտրում ավելի թանկ վարկային պրոդուկտներ:

Նրա խոսքով, կառավարությունը գիտի այդ խնդրի մասին, սակայն առայժմ առաջխաղացում չկա: