11 ապրիլի 2003 - 22:32 AMT
ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ԿՆՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԱԸ
Ապրիլի 24-ին ամերիկյան Գլենդեյլ քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 88-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, կցուցադրվի 20-րդ դարի սկզբին երիտթուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների մասին պատմող Մայքլ Հագոպյանի ֆիլմը, ինչպես նաեւ ելույթներով հանդես կգան ցեղասպանությունների հետազոտություններով զբաղվող մի շարք գիտնականներ: