16 փետրվարի 2012 - 18:27 AMT
Նիգերիայում բանտից փախել են բոլոր կալանավորները

Փետրվարի 16-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջիի արվարձանում գտնվող բանտից փախել են գրեեթե բոլոր 200 կալանավորները: Գրոհայինները սկզբում սպանել են բանտապետին ու բացել մուտքի դարպասները: Գրեթե բոլոր կալանավորները փախել են, բացառությամբ մեկի:

Իշխանությունները չեն բացառում իսլամիստների դավադրությունը, հայտնում է Բի-Բի-Սիի լրատվական ծառայությունը:

2010թ. սեպտեմբերին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումն արդեն կազմակերպել էր հարձակում բանտի վրա, կազմակերպելով մոտ 700 կալանավորների փախուստը: