16 փետրվարի 2012 - 19:06 AMT
Չինաստանը երես է թեքել Բաշար Ասադից

Չինաստանի վարչապետ Վեն Ջիբաոն հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ: Նա ասել է. «Չինաստանը չի սատարում Սիրիայի հակամարտող կողմերից և ոչ մեկին՝ ներառյալ Ասադի կառավարությունը»:

Հայտարարությունն արվել է Պեկինում, հայտնում են արաբական ԶԼՄ-ները:

Մինչդեռ բախումները Սիրիայում շարունկավում են: Վերջին օրերին Հոմսում սպանվել է 337 մարդ: Քաղաքում չկա ջուր, էլեկտրականություն, չի մատակարարվում սննդամթերք ու դեղորայք: