16 փետրվարի 2012 - 19:11 AMT
Գիտնականները հրապարակել են մարդկային ձայնի առաջին ձայնագրություններից մեկը

Բերկլիում Լոուրենսի ազգային լաբորատորիայի գիտնականները թվայնացրել և հրապարակել են մարդկային ձայնի առաջին ձայնագրություններից մեկը: Այդ մասին հաղորդվում է լաբորատորիայի կայքի մամլո հաղորդագրությունում:

Հայտնի է, որ 1870-ականների վերջին 1880-ակաների սկզբին Ալեքսանդր Բելլի (Volta Labs) և Թոմաս Էդիսոնի լաբորատորիաները մրցել են ձայնագրության արդյունավետ տեխնոլոգիաներ ստեղծելու հարցում: Էդիսոնն արդեն ստեղծել էր ֆոնոգրաֆը (1877), սակայն զուգահեռ զբաղվում էր թեժացման լամպի ստեղծումով, ինչը Բելլին շանս է տվել կատարելագործել արդեն ունեցած տեխնոլոգիան:

Փորձնական ձայնագրությունների մի մասը նվիրվել է Սմիթսոնովյան թանգարանին: Միաժամանակ, անհայտ է, թե կոնկրետ ինչ է ձայնագրվել սկառավակների վրա:

Գիտնականների կողմից վերականգնվել են վեց սկավառակներ, որոնք ձայնագրվել են Volta Labs կողմից 1881-1885թթ.: Ձայնագրությունները թույլ են տալիս լսել այդ ժամանակաշրջանի խոսքի առանձնահատկությունները;