16 փետրվարի 2012 - 19:18 AMT
EURO-2012-ի խաղերի ժամանակ խուլիգան երկրպագուներին թույլ չեն տա մտնել մարզադաշտեր

Ուկրաինայի իրավապահ մարմինները ստեղծել են երկրում բնակվող խուլիգան երկրպագուների էլեկտրոնային բազա, որոնց թույլ չեն տա մտնել մարզադաշտեր 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի ժամանակ, հայտարարել է ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը;

«Հիմա մենք այդ բազայի մեջ մտցրել ենքս 1250 հոգու, ովքեր խնդիրներ են ունեցել օրենքի հետ և խախտել հասարակական կարգը սպորտային իրադարձությունների ժամանակ»,- ասել է նա:

«Խնդրահարույց երկրպագուների մասին մեզ տեղեկատվություն կտրամադրեն գրեթե բոլոր երկրները, որոնց ֆուտբոլի հավաքականները մասնակցում են առաջնությանը»,- ասել է նա: