5 սեպտեմբերի 2003 - 22:39 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՊԱԱՏՐԱՍՏ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ
Հայկական երկաթուղին պատրաստ է Թուրքիայի հետ հաղորդակցության բացմանը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով` հայկական կողմն անցկացրել է անհրաժեշտ աշխատանքներ եւ «պատրաստ է ընդունել բեռները թեկուզ այսօր»: Նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման կարեւորությունը ՀՀ տնտեսության համար: