16 փետրվարի 2012 - 19:41 AMT
Մարտի սկզբին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Մարտի սկզբին Հայաստան կժամանեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Հայաստան կժամանեն Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ):

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: