16 փետրվարի 2012 - 19:49 AMT
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է անում օժանդակել սիրիական ընդդիմության ուժերին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտնել է, որ Եվրախորհրդարանը Եվրամիության երկրներին կոչ է անում օժանդակել սիրիական ընդդիմության ուժերին: «Եվրոպական խորհրդարանը վճռականորեն կոչ է անում ԵՄ-ին և դրա անդամ երկրներին օժանդակել սիրիական ուժերի միասնության ամրապնդմանը, որոնք ընդդիմադիր են երկրի ներսում և դրա սահմաններից դուրս գործող վարչակարգին»,- հայտնել է Շուլցը Ստրասբուրգում կայացած նստաշրջանում Եվրախորհրդարանի կողմից Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:

Փաստաթղթում դատապարտվում է չդադարող բռնությունը երկրում և կամավոր հրաժարական տալու վերաբերյալ կոչ է հղվում Բաշար Ասադին: Եվրախորհրդարանի ղեկավարն «անմիտ» է անվանել Սիրիայի նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ասադի առաջարկը, երբ երկիրը պատերազմի մեջ է: Շուլցը համոզված է, որ «Սիրիայի բարեկամների» հանդիպումը Թունիսում կօգնի գտնելու ճգնաժամի լուծման ճանապարհները: