16 փետրվարի 2012 - 19:52 AMT
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 4:1 հաշվով հաղթել է «Միկա-2»-ին

Ֆուտբոլի Ակադեմիայում շարունակվող ուսումնամարազական հավաքի շրջանակներում փետրվարի 16-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Միկա-2» –ի հետ:

Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով` հօգուտ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի:

Փետրվարի 18-ին կրկին ֆուտբոլի Ակադեմիայում Հայաստանի երիտասարդական հավաքականը ուժերը կչափի "Փյունիկ-2"-ի հետ, հաղորդում է ՀՖՖ պաշտանական կայքը: