16 փետրվարի 2012 - 21:29 AMT
Իրանը Եվրոպայում սառնամանիքի պատճառով հետաձգել է ԵՄ երկրներ նավթի մատակարման արգելքը

Եվրամիություն իրանական նավթի արտահանման վրա արգելքի ներմուծումը ժամանակավորապես հետաձգվել է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մուհամմեդ Ռեզան: Նա չի ճշտել, թե ինչ ժամկետով է հետաձգվել այդ արգելքը:

«Մեջլիսը մտադիր էր եվրոպական երկրներ նավթի արտահանումն արգելելու մասին օրենք ընդունել ի պատասխան 2012թ. հուլիսի 1-ից Իրանի նավթի վրա էմբարգո ներմուծելու` ԵՄ որոշմանը: Սակայն Իրանի կառավարությունը մարդասիրական նկատառումներով, ինչպես նաև հաշվի առնելով սառը ձմեռը Եվրոպայում, դիմել է այդ արգելքի ներմուծումը ժամանակավորապես հետաձգելու խնդրանքով»,- ասել է նա: