17 փետրվարի 2012 - 10:52 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՅԴ համամասնական ցուցակի քննարկումներն ավարտված են

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակի քննարկումներն ավարտված են:

Ըստ այդմ՝ դաշնակների ցուցակը կգլխավորի Հրանտ Մարգարյանը, երկրորդ հորիզոնականը բաժին է հասել ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանին: Դաշնակցության «լավագույն եռյակը» փակում է ՀՅԴ-ական պատգամվոր Արմեն Ռուստամյանը: