Փետրվարի 17-ին Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հոսպիտալացվել է՝ տեղափոխվելով Տոկիոյի համալսարանին կից կլինիկան, հայտնում է Agence France-Presse-ը: 78-ամյա Ակիհիտոն կվիրահատվի, կկատարվի կորոնար շունտավորում: Վիրահատական միջամտության մասին որոշումը կայացվել է փետրվարի 11-ին բժշկական հետազոտության արդյունքում:
Ակնկալվում է, որ վիրահատությունը կտևի մոտ 5 ժամ:
Հետվիրահատական շրջանում նրա պարտականությունները կկատարի ավագ որդին՝ արքայազն Նարուհիտոն: