17 փետրվարի 2012 - 12:00 AMT
ԱՄՆ բանակը ավելի քան 1000 Recon Scout XT ռոբոտ է գնել

ԱՄՆ բանակը ReconRobotics ամերիկյան ընկերության հետ 1,1 հազար Recon Scout XT ռոբոտների մատակարարման մասին գործարք է կնքել, հաղորդում է Defense Aerospace-ը: Այդ պայմանագիրը փոքր չափերի ցամաքային ռոբոտների` ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն մեկանգամյա գնումն է դարձել: Գործարքի գումարը կազմել է 13,9 միլիոն դոլար: Բացի ռոբոտներից, զինվորականները մեկ միլիոն դոլարի լրացուցիչ աքսեսուարներ են պատվիրել Recon Scout XT-ի համար: ReconRobotics-ի գնահատմամբ, բոլոր պատվիրված ռոբոտները ԱՄՆ բանակին կմատակարարվեն մինչև 2012թ. մայիս: