17 փետրվարի 2012 - 14:07 AMT
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տալիս

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տալիս, ինչի կապակցությամբ էլ այսօր մտադիր է պաշտոնական հայտարարություն կատարել: Այդ մասին հայտնի է դարձել կառավարական աղբյուրներից: Վուլֆի անվան շուրջ վերջերս մի քանի սկանդալ էր պտտվում` կապված հարուստ ձեռնարկատերերի և նրա միջև կապերի հետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետաձգել է այսօր նշանակված այցը Իտալիա: Նա մտադիր է պարզել իրադրությունը: