Շվեդիայում ամենաթանկ հյուրանոցային համարներն են Եվրոպայում՝ մեկ գիշերվա համար 134.22 եվրո: Ինչպես հաղորդում է EuroMag-ը, նրան հաջորդում է Դանիան 123,48 եվրո ցուցանիշով: Միացյալ Թագավորության սակագները աճել են 3,37 տոկոսով, իսկ համարի միջին արժեքը 120,06 եվրո է, նա երրորդն է վարկանիշում:
Ֆինլանդիայում գրանցվել է գների բարձրացում 2,47 եվրոյով: Երկրի միջին ցուցանիշը 116 է և չորրորդ հորիզոնականը: Հինգերորդ տեղում Ֆրանսիան է:
Ամենաէժան հյուրանոցային համարները Լիտվայում են: Միջին ցուցանիշը 60,31 եվրո է: Այդ թիվը երկու անգամ քիչ է շվեդական սակագնից: