17 փետրվարի 2012 - 15:30 AMT
Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Թուրքիայի Վան քաղաքում 4,5 մագնիտուդով կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է TRT Haber-ը: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

2011թ. հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցավ 7,2 մագինտուդով երկրաշարժ: Զոհվեց 600 մարդ, վիրավորվեց 4 հազարը, քանդվեց 2 262 շինություն: