17 փետրվարի 2012 - 15:37 AMT
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իրավունք ունի քաղաքական կանխատեսումներ անել

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իրավունք ունի քաղաքական կանխատեսումներ կատարել, հայտարարել է հասարակության հետ Ռուսական ուղղափառ եկեղեցու փոխհարաբերությունների բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը: Նրա խոսքով, «իր գնահատականները կարող է արտահայտել» ցանկացած մարդ, այդ թվում՝ պատրիարքը:

Կիրիլ պատրիարքը վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել է Ռուսաստանի նախագահի առավել իրական թեկնածուն: Պատրիարքի արտահայտությունները բացասական արձագանք են առաջացրել ԶԼՄ-ներում, մասնավորապես, «Նովայա գազետան» մեջբերել է ՌՈՒԵ առաջնորդի խոքերը նրա բիզնեսի մասին նյութում: