17 փետրվարի 2012 - 15:41 AMT
Հայաստանում կարող է 48 նոր գրախանութ բացվել

Հայաստանի Հանրապետության փոքր ու մեծ քաղաներում նախատեսվում է հիմնել 48 նոր գրախանութ, մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով ՀՀ մարզերն ամենից շատ գրախանութների կարիք ունեն, և գրախանութների առկայության դեպքում բնակիչները ստիպված չեն լինի մի քանի հարյուր կիլոմետր անցնել, որպեսզի գիրք գնեն:

Մարտիրոսյանի խոսքով նրանց ֆինանսապես աջակցելու է «Սագա» ընկերությունը, և աջակցելու է ՀՀ մշակույթի նախարարությունը: Բանախոսի խոսքով նրանք սպասում են իշխանությունների դրական պատասխանին, որից անմիջապես հետո կսկսեն իրագործել իրենց ծրագիրը: