17 փետրվարի 2012 - 15:55 AMT
Դատախազին հեռացրել են աշխատանքից գիշերային ակումբ այցելելու համար

2012 թվականի փետրվարի 17-ին Գլխավոր դատախազությունում ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է:

Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012 թվականի փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը և թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաև Դ.Բարոյանը և զղջացել կատարվածի համար:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012 թվականի փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից: