17 փետրվարի 2012 - 16:04 AMT
Թեհրանը զգուշացնում է Մեծ Բիտանիային՝ չմիջամտել Իրանի ներքին գործերին

Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգին Իրանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, հայտնում է MehrNews-ը:

«Ուիլյամ Հեյգին խորհուրդ է տրվել ուշադրություն դարձել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին Բրիտանիայում: Դա վերաբերում է Մեծ Բիտանիայի ոստիկանության ձեռնարկած միջոցներին Լոնդոնում վերջերս կայացած բողոքի ակցիաների ժամանակ»,-ասել է Իրանի ներկայացուցիչը: