4 սեպտեմբերի 2003 - 00:03 AMT
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՒՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԿՈՍՈՎՈՅՈԻՄ
Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Անտոնակոպուլոսը եւ նրա հայ գործընկեր Միքայել Հարությունյանն այսօր Երեւանում հուշագիր են ստորագրել Կոսովոյի խաղաղապահ գործողությանը հայկական դասակի մասնակցության մասին` հունական գումարտակի կազմում: Միքայել Հարությունյանի խոսքերով` Գեորգիոս Անտոնակոպուլոսի հետ Երեւան ժամանած հույն ռազմական փորձագետների խումբը բարձր գնահատական է տվել հայ «երկնագույն սաղավարտների» պրոֆեսիոնալ պատրաստվածությանը: Նշենք, որ 34 հայ զինծառայողներից կազմված դասակը խաղաղապահ առաքելությամբ կմեկնի Կոսովո ենթադրաբար հաջորդ տարվա հունվարին: