17 փետրվարի 2012 - 16:10 AMT
Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն ուղևորվել է Թուրքիա` ուսումնամարզական հավաքի

Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն ուղևորվել է Թուրքիա, որտեղ մինչև փետրվարի 28-ը մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Թիմի կազմում հայտավորված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը:

ԲԱՏԷ-ն ծրագրում է անցկացնել 3 վերահսկիչ խաղ: Փետրվարի 20-ին Բելառուսի չեմպիոնը կխաղա Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ, փետրվարի 26-ին` մոսկովյան «Դինամոյի», որտեղ հանդես է գալիս Ռոման Բերեզովսկին:

3-րդ խաղի վերաբերյալ հստակ ինֆորմացիա, որը նախատեսվում է փետրվարի 28-ին, կստացվնի Թուրքիա ժամանելուց հետո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: